«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դասավանդող Արսեն Գալստյան: Ծնվել եմ 1964թ-ին մայիսի 25-ին: Սովորել եմ Երևանի համար 13 միջնակարգ դպրոցը: Ավարտել եմ Երևանի մանկավարժական համալսարանի Պատմա-աշխարհագրական ֆակուլտետը: Մասնագիտությամբ պատմաբան, հասարակագետ եմ, դաստիրակչական աշխատանքների գծով մեթոդիստ:

Реклама

«Հասարակագիտություն» առարկայի «Իրավագիտություն» բաղադրիչ 2016-2017 ուս.տարվա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայեցակարգ

Հանրակրթության պետական չափորոշչի համաձայն` «Հասարակագիտություն» առարկան «Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը ներկայաց-նող պարտադիր ինտեգրված առարկա է հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների և ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների համար:
«Հասարակագիտություն» ինտեգրված առարկան միջին դպրոցում ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, իրավագիտությունից, բարոյագի-տությունից, գեղագիտությունից, իսկ  ավագ դպրոցում այն ներառում է գիտելիքներ գեղագիտությունից, բարոյագիտությունից,  հոգեբանությունից, տնտեսագիտությու-նից, իրավագիտությունից, քաղաքագիտությունից,  փիլիսոփայությունից:
«Հասարագիտություն» առարկայի հիմնական նպատակը մարդու և հասարա-կության  վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչողական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների տիրապետող, ազգային և համամարդկային հիմնախնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացու ձևավորումն է։   «Հասարագիտություն» առարկայի «Իրավագիտություն» բաղադրիչի նպատակը իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացու ձևավորումն է։ Իրավագիտակցությունը, լինելով հասարակական գիտակցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարակության հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրավունքի և իրավական երևույթների վերաբերյալ։ Իրավագիտակցությունը հսկայական դեր է խաղում հասարակական կյանքում, որը դրսևորվում է հետևյալ հիմնական գործառույթներով՝ ճանաչողական, գնահատիչ, կարգավորիչ։ Իրավագիտակցությունը նպաստում է իրավունքի ուսումնասիրությանը, ուստի և նրա իմացությանը։ Գնահատելով իրավունքը, դրա դրական և բացասական ազդեցությունը, իրավագիտակցությունը ձևավորում է որոշակի վերաբերմունք իրավունքի նկատմամբ։ Ուսանողները, ունենալով բարձր իրավագիտակցություն, կտիրապետեն իրենց հիմնական իրավունքներին ու պարտականություններին և, հարկ եղած դեպքերում, կկարողանան իրացնել իրենց իրավունքները ու ընդհանրապես, ավելի բարեխճորեն կբերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը։
Առարկան պետք է ներառի գիտելիքներ`
— Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքի քաղաքական, տնտեսա-կան, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտների մասին.
— մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների ու քաղաքացիական հասա-րակության  մասին.
— հասարակական վարքի նորմերի, կանոնների, սովորողների իրավունքների ու պարտականությունների մասին.
— հասարակական և բնական երևույթների փոխկախվածության, աշխարհի միասնա-կանության և բազմազանության մասին:

Առարկայի ուսումնական նպատակները

Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
— վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակա-կան կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ և փաստեր.
— տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել,  եզրակա-ցություններ անել և համապատասխան հղումներ կատարել.
— աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը,
— հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր.
— կապել կյանքը և ուսումնառությունը` համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
— ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության  հարաբերություններ մարդ-կանց հետ առօրյա շփումներում.
— հասկանալ և գնահատել իր հասարակական դերը` որպես որոշակի ժամանակա-շրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
— տարբերակել իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական ու ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը, իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար.
— արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում.
— առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով.
— փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն, այլընտրանքային լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր  իրավիճակներում.
— դրսևորել  ստեղծագործական մտածելակերպ.
— ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները:
Ուսումնական գործունեության տեսակները

Ուսուցման գործընթացում` կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի և սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից ու այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի հատվածի համար ըստ  նպատակահարմարության կարող են ընտրվել ուսումնական գործու-նեության հետևյալ  տեսակները`
• ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
•ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ շրջապատող մարդկանց տարբեր խմբերի հետ
•զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության  վերլուծություն
• սկզբնաղբյուրների հետ աշխատանք
• հիմնախնդիրների հետազոտում
• մտքերի տարափ
• դերային խաղեր
• հանդիպումներ հյուր դասախոսների հետ
• խաղերի, մրցույթների անցկացում
• բանավեճեր
• թեստային աշխատանքների ու ստուգարքի անցկացում
•նոր տեխնոլոգիաների օգտագործում, աշխատանք վիրտուալ գրադարանների հետ
• թղթապանակների շարունակական պատրաստում, մեկնաբանում
• արդիականության հակասական հիմնախնդիրների բաց քննարկում
•անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային  աշխատանքների կատարում
• նախագծերի իրականացում
• հանրօգուտ աշխատանքների, ծրագրերի իրականացում
• համայնքային հիմնախնդիրների հետազոտում
• և այլն:

Առարկայի  բովանդակային պարտադիր միջուկ

• Ներածություն

• Թեմա 1. Իրավունք. հասկացությունը, էությունը (1 ժամ)
Իրավունք. հասկացությունը, էությունը, փոխհարաբերությունը սոցիալական նորմերի և բարոյական նորմերի հետ:
• Թեմա 2. Իրավունքի հիմնական դասակարգումը, իրավունքի աղբուրները  (2 ժամ)
Սահմանադրություն: Օրենքներ: Միջազգային պայմանագրեր: Գործադիր իշխանության մարմինների ակտեր:  Դատական նախադեպ:

• Թեմա 3. Իրավախախտում և իրավական պատասխանատվություն  (2 ժամ)
Իրավախախտման տարրերը: Իրավախախտման տեսակները. հանցանք, զան-ցանք: Իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները. քրեական, վարչական, կարգապահական: Իրավական պատասխանատվության նպա-տակները: Իրավական պատասխանատվության նշանակման սկզբունքները: Անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները:

• Թեմա 4.Արդարադատություն. հասկացությունը, սկզբունքները և եղանակները (1 ժամ)
• Թեմա 5. Սահմանադրությունը՝ որպես իրավունքի աղբյուր (1 ժամ)
• Թեմա 6. ՀՀ Ազգային ժողովի մարմինները և գործունեությունը (1 ժամ)
• Թեմա 7. Օրենսդրական վարույթ (1 ժամ)
Օրենսդրական վարույթի փուլերը. օրինագծերի  մշակումը,  քննարկումը և ընդունումը:
• Թոմա 8. ՀՀ գործադիր իշխանություն, կառուցվածքը (1 ժամ)
• Թեմա 9. Դատական իշխանությունը և դատական համակարգը (2 ժամ)
ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները (1 ժամ)
Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ (1 ժամ):
• Թեմա 10. Դատարանը և դատավորները. Դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցման  կարգը (1 ժամ)
• Թեմա 11. Դատախազությունը, ոստիկանությունը և փաստաբանները (3 ժամ)
• Թեմա 12. Քրեական իրավունք, քրեական վարույթ. (2 ժամ)
Քրեական իրավունքի հասկացությունը, քրեական գործով վարոյթի փուլերը
• Թեմա 13. ՀՀ նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը (1 ժամ)
• Թեմա 14. Քաղաքացիական իրավունքի հասկացությունը և սուբյուկտները (2 ժամ)
• Թեմա 15. Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը (1 ժամ)
• Թեմա 16. Պայմանագրային իրավունք. Պայմանագիր կնքելու ընդհանուր կարգը , պայմանագրի փոփոխելը և լուծելը, պայմանագրի տեսակները (2 ժամ)
• Թեմա 17. Քաղաքացու կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցելը (1 ժամ)
• Թեմա 18. Ժառանգական իրավունք. Ժառանգությունն ըստ կտակի, ըստ օրենքի, ժառանգության ընդունումը, պահպանումը, կառավարումը, ձևակերպումը և դրանից հրաժարվելը (2 ժամ)
• Թեմա 19. Հարկեր և տուրքեր (1 ժամ)
• Թեմա 20. Ընտանեկան իրավունք. Ամուսնություն հասկացությունը (1 ժամ)
• Թեմա 21. Ընտանիքի անդամների իրավունքները և պարտականությունները, երեխաների իրավունքները։ Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ (2 ժամ)
• Թեմա 22. Աշխատանքային իրավունք, աշխատանքային պայմանագիր հասկացությունը (1 ժամ)
• Թեմա 23, Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանը, դատարան դիմելու կարգը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (1 ժամ)
Ամփոփում (1 ժամ)
Կրկնություններ և գրավոր հանձնարարություններ` 4 ժամ

Ուսումնական միջավայր
Արտադասարանային ուսումնական գործընթացում օգտագործվում են զանազան հարթակներ՝ mskh.am կայքը,  ուսումնական  TV-ն. կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, տարբեր բլոգներ, կայքեր, Youtube–ը, մեդիաընթերցասրահը և այլն:
Առարկայի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցները` համակարգիչ, անհատական նեթբուք, էլ. գրատախտակ,  կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, կայքերի, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր հետազոտական աշխատանք-ներ իրականացելու և այնտեղ հրապարակելու համար: Մեդիամիջոցների օգտագոր-ծումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը:
Սովորողները պարբերաբար օգտվելու են իրավական սկզբնաղբյուրների պաշտո-նական կայքերից, որոնք են՝
1. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (http://www.arlis.am/),
2. ՀՀ Նախագահի (http://www.president.am),
3. ՀՀ Ազգային ժողովի (http://www.parliament.am/),
4. ՀՀ կառավարության (http://www.gov.am/),
5. Հայաստանի դատական համակարգի (http://www.court.am/)
6. ՀՀ Սահմանադրական դատարանի (http://www.concourt.am/),
7. Դատական տեղեկատվական համակարգի (http://datalex.am/)
8. ՀՀ փաստաբանների պալատի (http://www.advocates.am/) պաշտոնական կայքերը:
9. Այլ սկզբնաղբյուրներ

Այլ օգտակար աղբյուրներ
1. Հայկական գիտական համագործակցություն (http://armscoop.com/, իրավագիտության բաժին)
2. Հայ բաց իրավաբանական բլոգ (http://armenianlegal.info/)
3. Հայկական իրավական տեղեկատու (http://legalportal.am/)
4. Իրավաբանական խճանկար (http://iravaban.net)/
5. ՀՊԱՀ գրադարան (http://bit.ly/SvpdMd)
6. Հայ իրավաբանների ֆեյսբուքյան ամենամեծ խումբ (http://on.fb.me/PqgsES)
Ուսումնական գործըթացը շարունակվելու է նաև տնային պայմաններում նշյալ աղբյուրներից օգտվելու միջոցով:
Կրթական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված հատուկ խմբում պարբերաբար հրապարակվելու են իրավագիտությանը վերաբերող նյութեր, համաձայն նախապես սահմանված կանոնակարգի (կհրապարակվի խմբում) տարբեր իրավական թեմաների շուրջ կազմակերպվելու են քննարկումներ և բանավեճեր:

Սովորողներին ներկայացվող պահանջները

Գիտելիքներ, կարողություններ և հմտություններ

Ուսումնառության արդյունքում սովորողը պետք է`

1. Սահմանի «իրավունք» հասկացությունը, բնութագրի իրավունքի էությունը, պատկերացում ունենա իրավունքի համակարգ, սահմանի «իրավունքի նորմ» հասկացությունը և պարզաբանի դրա կառուցվածքը;
2. Իմանա իրավունքի աղբույրները, իմանա «Սահմանադրություն» հասկացութ-յունը, բացատրի սահմանադրության դերն ու նշանակությունը, սահմանի «Օրենք» հասկացությունը և դրա հատկանիշները, սահմանի «Միջազգային պայմանագրեր» հասկացությունը, տարբերի իրավունքի նորմերի տեսակները, ներկայացնի գործադիր իշխանության մարմինների ակտերի տեսակները, մեկնաբանի դատական նախադեպի դերը։
3. Սահմանի իրավախախտում հասկացությունը և դրա տարրերը, թվարկի և բնութագրի իրավախախտման տեսակները, սահմանազատի հանցանքն այլ իրավախախտումներից, ներկայացնի իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները, իրավական պատասխանատվության նշանակման սկզբունքները, ներկայացնի անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները, քննարկի իրավական պատասխանատվության հիմքերը։
4. Սահմանի «Արդարադատություն» հասկացությունը, ներկայացնի արդարադատության սկզբունքներն եղանակները։
5. Սահմանի «Սահմանադրություն» հասկացությունը, իմանա Սահմանադրությամբ ամագրված իրավունքների ու պարտականությունների մասին, առանձնացնի և գնահատի Սահմանադրության առանցքային փոփոխությունները։
6. Իմանա, որոնք են ԱԺ մարմինները և թվարկի դրանք, ներկայացնի ԱԺ գործունեության առանձնահատկությունները։
7. Պատկերացում ունենա օրենսդրական վարույթի, նրա փուլերի, օրինագծերի մշակման, քննարկման և ընդունման մասին։
8. Ընդհանուր պատկերացում ունենա գործադիր իշխանության մասին, ներկայացնի գործադիր իշխանության կառուցվածքը։
9. Պատկերացում ունենա ՀՀ դատական համակարգի մասին, ներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները, վերլուծի Սահմա-նադրական դատարանի փոխհարաբերությունը օրենսդիր և գործադիր իշխանության հետ։ Բնութագրի առաջին ատյանի դատարանները, սահմանի առաջին ատյանի դատարաններրի իրավասությունները, սահմանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանի իրավասությունները, վերջինիս դերն ու գործունեության նպատակը, ներկայացնի վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և կարգը։ Ընդհանուր պատկերացում ունենա քրեական վարույթի մասին, իմանա ձերբակալված և կալանավորված անձանց հիմնական իրավունքները, ծանոթ լինի դատավարական հարկադրանքի միջոցներին, ներկայացնի վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները։
10.  Ներկայացնի դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը, բացատրի դատավորի անձեռմխելիությունը և անկախության երաշխիքները։
11. Իմանա դատախազության և ոստիկանության լիազորությունները, վերլուծի դատախազության և ոստիկանության պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում։ Ներկայացնի փաստաբանների դերը, փաստաբանական գործունեության բովանդակությունը, բացատրի փաստաբանների անկախութունը։
12. Սահմանի քրեական իրավունքի հասկացությունը, ներկայացնի քրեական գործով վարույթի փուլերը։
13.  Ընդհանուր պատկերացում ունենա ՀՀ նոտարների գործունեության իրավական հիմքերի մասին, իմանա նոտարական գործողությունների իրականացման կարգը։
14. Սահմանի քաղաքացիական իրավունքի հասկացությունը, թվարկի քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին, բացատրի քաղաքացու «Իրավունակություն» ու «Գործունակություն» հասկացությունները։
15.  Իմանա քաղաքացիական պարտավորության հասկացությունը և դրա կողմերը։ Իմանա պարտավորության կատարման պայմանները, ապահովման եղանակները և դադարման հիմքերը։
16. Սահմանի գործարքի հասկացությունը և իմանա գործարքների տեսակներն ու ձևերը, իմանա պայմանագրի հասկացությունը, պայմանագրային իրավունքի հիմնական սկզբունքները, բերի քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնական տեսակների օրինակներ, ընդհանուր պատկերացում ունենա վերջիններիս մասին, իմանա գործարքների անվավերության հիմքերը, բացատրի պայմանագիր կնքելու, փոփոխելու և լուծելու կարգը։ Ներկայացնի տարբեր քաղաքացիաիրավական պայմանագրերի առանձնահատկությունները։
17.  Պատկերացում ունենա վնասի հատուցման ինստիտուտի մասին։ Ծանոթ լինի քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու կանոններին։
18. Իմանա ժառանգության հասկացությունը, ժառանգական իրավունքի հիմնական սկզբունքները, Բացատրի ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության էությունը: Սահմանի կտակի հասկացությունը: Ծանոթ լինի ժառանգությունն ընդունելու, բաժանելու և ժառանգությունից հրաժարվելու պայմաններին: Իմանա ժառանգությունը պահպանելու, կառավարելու և ձևակերպելու կարգը:
19. Ընդհանուր պատկերացում ունենա հարկերի և տուրքերի մասին, թվարի դրանց տեսակները։
20. Իմանա ընտանեկան իրավունքի սահմանումը, սահմանի ամուսնության հասկացությունը, իմանա ամուսինների իրավունքներն ու պարտականություն-ները։ Վերլուծի ամուսնության կնքման և անվավեր ճանաչման հետևանքները։
21. Իմանա ըտանիքի անդամների, մասնավորապես՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները։ բացատրի երեխաների որդեգրման կարգը
22. Իմանա աշխատանքային պայմանագրի հասկացությունը, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը և կողմերը, ծանոթ լինի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին։ Իմանա գործատուի և աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Տարբերակի կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերը։ Վերլուծի արհեստակցական միություների դերը աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։
23. Պատկերացում ունենա մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի մասին, ծանոթ լինի եվրոպական կոնվենցիայի կառուցվածքին և բովանդակությանը, ծանոթ լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը։

Գրականության   ցանկ

Նորմատիվ փաստաթղթեր

1. ՀՀ Սահմանադրություն
2. Կրթության մասին ՀՀ իրենք
3. Հանրակրթության մասին ՀՀ օրենք
4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
6. ՀՀ քրեական օրենսգիրք
7. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
8. ՀՀ դատական օրենսգիրք
9. ՀՀ օրենքը Փաստաբանության մասին
10. ՀՀ ընտանեկան օրենսգիրք
11. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
12. Հանրակրթության պետական չափորոշիչ, Երևան, 2011:

Ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն
1. Իրավունք. մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 8-10-րդ դասարաններ, Հարությունյան Ն., Վաղարշյան Ա., Տիգրան Մեծ, Երևան, 2001:
2. Հասարակագիտության ուսուցման արդի հիմնահարցեր, ձեռնարկ մանկա-վարժների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Տիգրան Մեծ, Երևան, 2005:
3. Հասարակագիտության ինտեգրված ուսուցում, Պետրոսյան Ս. և ուրիշներ, Լուսաբաց, Երևան, 2006:
4. Ժողովրդավարության հիմնարար արժեքներ. ուսումնական ձեռնարկ 8(9)-րդ դասարանների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Էդիթ Պրինթ, Երևան, 2005:
5. Միջազգային մարդասիրական իրավունք, Հանս Պիտեր Գասեր, Ներածություն, ԿԽՄԿ, Երևան, 2003:
6. Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի. մեթոդական ձեռնարկ ուսոուցիչների համար: Էդիթ Պրինտ, Երևան, 2010:
7. Քաղաքացիական կրթությունը VII դասարանում: Ձեռնարկ ուսուցիչների համար, Մկրտչյան Մ. և ուրիշներ, Երևանի պետական համալսարան, Երևան, 2000:
8. Հասարակագիտության ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների
ժողովածու, Թովմասյան Տ. և ուրիշներ, Տիգրան ՄԵծ,  Երևան, 2007:
9. Ուսումնասիրենք ժողովրդավարությունը, կառավարումը և ընտրությունները: Քաղաքացիական և ընտրական կրթության ուսումնամեթոդական ձեռնարկ, International IDEA և Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2007:
10.Քաղաքացի նախագիծ – համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ, Սիվիտաս, Երևան, 2009:
11. Введение в обществознание. Учебное пособие для 8-9 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова. Москва, Просвещение, 1996.
12. Человек и общество. Учебное пособие по обществознанию для учащихся 10-11 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова, А.Ю.Лазебниковой, Москва, Просвещение, 1996, 2011.
13. Введение в политологию, Учебное пособие для 10-11 кл. общеобразоват. учреждений. Гаджиев К.С., Каменская Т.В., Родионов А.Н., 3-е издание Москва, Просвещение, 1998.
14. Человек, 9 кл. Пособие для общеобразоват. учреждений, Гуревич П.С., 2-е изд. Москва, Дрофа, 1997.
15. Граждановедение. Учебное пособие для учащихся 9 классов, их родителей и учителей.  Соколов Я. и Прутченков А., Москва, “Гражданин”, 1997.
16. Методика гражданского образования, Иоффе А., Сивитас, Брянск, 2007.
17. О человеческом в человеке, под ред. И.Т.Фролова, Москва, Политиздат, 1991.
18. Гобозов, И.А., Введение в философию истории, 2-е издание, Москва, ТЕИС, 1999

Անհատական ուսումնական աշխատաժամանակ, Հունիսի 12-16

Հունիսի 12

  1. 9.00-9.20 — Քոլեջ:
  2. 9.40-14.00 — Քոլեջի բուկլետների տարածում և բաժանում ՝ Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներում (9 դպրոցներ):
  3. Վերադարձ քոլեջ:

Հունիսի 13

  1. Ճամբարային նածագիծ. թեման ՝ ինտելեկտուալ բնույթի հարցեր: Տևողությունը 45 րոպե:
  2. Զրույց-քննարկում << Ահաբեկչությունը որպես մարտահրավեր >> Ժամանակակից աշխարհը.

Image result for terrorism

Մասնակիցներ. ՝ Մխիթարյան Հովսեփ, Կիրակոսյան Կարեն և ընկերներ:

3. Ինքնակրթություն, օրվա լուրեր, մասնագիտական գրականության ընթերցում:

Հունիսի 14

  1. Բակային աշխատանքներ, ներքին բակ, հարթեցման աշխատանքներ:

Արսեն Գալստյան-ի լուսանկարը:

2. Մասնակցություն երաժշտության-պարի փառատոնին:

3. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա սեմինար:

Հունիսի 15

  1. Հանդիպում 9-րդ դասարանի սովորողների հետ:
  2. Հանրօգուտ աշխատանք:
  3. Ինքնակրթություն:

Հունիսի 16

  1. Բակային աշխատանքներ:
  2. Ճամբարային մեդիա-պարապմունք:
  3. << Գեղարվեստը կրթահամալիրում >>. Անգլիական այգի, Գ. Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնում. Համերգ-ներկայացում:

Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

Հունիսի 19-30 — Հունիսի անհատական ուսումնական պլան ըստ ուղղվածությունների:

Հունիսի 19-21-, 26-28-ի աշխատակարգ

9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք

1. Հունիսի 19
Ա. Մարզական պարապմունք — Սեղանի թենիս:
Բ. 10:00 — 10:30 Ընդհանուր պարապմունք:
Գ. 10:30 — 12:30 — Խորհրդատվություն 9-րդ դաս. սովորողների հետ, Հայոց Պատմության ավարտական քննություն:
Դ. Ընմիջում՝ 12:30 — 13:00
Ե. 13:00 — 15:00, Բակային աշխատանքներ: Читать далее

Առցանց առաջադրանքներ հայոց պատմությունից

Առաջադրանք 1

Ա.Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները

Արմենիա- Արամ

Մասիս- Ամասիա

Արագած- Արամանյակ

Արմավիր- Արամայիս

Երասխ- Արաքս

Այրարատ- Արա գեղեցիկ

Գեղամա ծով- Սևանա լիճ

  •  «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»

Հույն պատմագիր Պոլիբիոսը, ասել է Արտաշես Ա-ին

  • «Կամուրջներ չհանդուրժող Արաքս»

Հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը

  • «Հայաստանի մեջ է բուն հայկական խնդիրըև Պերլինի մէջ կորոնենքայն»

Խրիմյան Հայրիկ

  • «Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով ևնրանց հայրենիքի մի հատվածն էորը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակ ենթարկվել էստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումներիԼեռնային Ղարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային  Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ   լուծումը կարողէ լինել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից»

Читать далее

Երեխաների իրավունքների պաշտպանություն

shutterstock_262872425.jpg

Բոլոր երեխաները պետք է մեծանան ազատ և առողջ, խաղաղության ու իրենց արժանապատվության հարգանքի պայմաններում !

Երեխաներն օրենքի ուժով հանդիսանում են սահմանափակ գործունակ անձինք և նրանց փոխարեն հանդես են գալիս նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները՝ որպես օրինական ներկայացուցիչներ, այդ թվում նաև դատարանում:Այդ իսկ պատճառով կառավարությունը և հասարակ ժողովուրդը պետք է իրենց պարտավորված զգան, որ երեխան ապրի և մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ՝

  • պահպանվում են երեխայի իրավունքները,
  • վերջ է դրված շահագործմանը, դաժան վերաբերմունքին և բռնությանը
  • վերջ են դրված պատերազմներին
  • ապահովվում է առողջության պահպանումը
  • պահպանվում է շրջակա միջավայրը
  • հաղթահարված է աղքատությունը
  • ապահոված է կրթության մատչելիությունը:hrc-child-violence-870x489

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ*

Տեսակը-Հիմնական
Տիպը-Կոնվենցիա
Կարգավիճակը -Գործում է
Սկզբնաղբյուրը -ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում
Ընդունման վայրը -Նյու Յորք
Ընդունող մարմինը -Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը -20.11.1989
Ստորագրման ամսաթիվը -20.11.1989
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը -22.07.1993

Ձեզ եմ ներկայացնում երեխայի հիմնական իրավունքները, ըստ 1989թ նոյեմբերին ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի:

  • Երեխայի կյանքի իրավունքը
  • Երեխայի առողջության պահպանման իրավունքը

  • Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  • Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  • Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

  • Երեխայի կրթության իրավունքը

  • Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  • Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

  • Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  • Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  • Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  • Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը 

  • Երեխայի աշխատանքի իրավունքը

  • Երեխայի հանգստի իրավունքը

  • Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  • Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  • Երեխայի անվտանգության ապահովուման իրավունքը

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

  • Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցողերեխայի իրավունքները

  • Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

  • Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  • Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  • Փախստական երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական հաստատություններումhumanrights

Ինչպես նաև կարևոր դեր է խաղացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում:
Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալակամ, տնտեսական և մշակութային իրավունքները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը:get

Ա. Չեխովը ասել է՝ «Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը»: Այսինքն երբ մենք տրամադրություն չենք ունենում երեխան չպետք է դրա զոհը դառնա:
Իսկ Պեռլ Բակը ասել է՝ «Երեխաները, որոնց չեն սիրում դառնում են մեծեր, որոնց չեն կարող սիրել», ուրեմն եկեք այնպես սիրենք երեխաներին, որ երբ մեծանան դառնան այնքան հաճելի և հասարակությանը պիտանի մարդիկ, որոնց շատ կսիրեն:

Աշխարհի տարբեր երկրներում ոտնահարվում են երեխաների իրավունքները մարդկանց անտարբերության հետևանքով:Մի՛ եղիր անտարբեր և սառնասիրտ, երբ տեսնում ես, թե շրջապատումդ ինչպես են երեխայի իրավունքները ոտնահարվում, հիշի՛ր, որ այդ երեխան քո երկրի ապագան է, քո՛ ապագան:Հազարավոր երեխաներ ենթարկվում են բռնության, սեռական ոտնձգության հենց քո՛ հարևանությամբ, իսկ դու լռու՞մ ես: Միասին մենք ուժեղ ենք, միասին մենք կարող ենք վերջ տալ այս ամենին, եկեք անենք այնպես, որ երեխաները ապրեն ապահով միջավայրում, եկեք գոնե նվազագույնի հասցնենք երեխաների իրավունքների ոտնահարումը:happy-children